«Չկա: Գործոն չէ, նրանք ավարտել են իրենց այն դերակատարումը, որը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախատեսել էին նրա համար: Նա իր գործն ավարտել է, նա ինքն է ավարտվել. ընդհանրապես, անիմաստ է նրա մասին խոսելը: Այդ տղան թող գինու արտադրությամբ զբաղվի, Աշտարակում գինու գործարան ունի»,- «Առավոտի» հարցին՝ կոալիցիան ունի նաեւ երրորդ անդամ՝ ՕԵԿ-ը, որի անունն այս նախընտրական թոհուբոհերում կարծես չի շոշափվում, ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը:
Հարցազրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»