Ինչպես արդեն հայտնել էինք, «Առաջին հայկական ճակատ» շարժումը՝ ընդդեմ Հրազդան մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու, այսօր երթ էր կազմակերպել: Նշել էինք, որ ֆուտբոլի երկրպագուների մտահոգությունները լսելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է շարժման ակտիվիստներին:
Առաջին հայկական ճակատի ակտիվիստ Արամ Հարությունյանն Aravot.am-ին հայտնեց, որ քաղաքապետն իրենց հավաստիացրել է, թե Հրազդան մարզադաշտի տարածքում ոչ մի շինություն չի կառուցվելու: Կառավարությունում վարչապետի հետ հանդիպում չի եղել, բայց երկրպագուների նամակը հանձնվել է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև