Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական տհասներ». ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը՝ սոցիալիզմի վրա ստվեր նետողներին

Դեկտեմբեր 09,2011 17:31

20 տարի առաջ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ղեկավարները Բրեստից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Բելովեժսկայա պուշչա» արգելոցի տնակում ստորագրեցին համաձայնագիր, որով վերջ դրվեց Խորհրդային Միության գոյությանը: Խորհրդային Միության առաջին »եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «Բելովեժյան համաձայնագիրն» անվանեց «ապօրինի ու վտանգավոր քայլ», սակայն երկու շաբաթ անց՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդային 15 հանրապետություններից 11-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում միացան այդ համաձայնագրին, ապա հիմնադրվեց ԱՊՀ-ն: Այն օրերին քաղաքագետները այդ պատմական իրադարձությունը գնահատեցին իբրև «քաղաքակիրթ ապահարզան»: Արդեն 20 տարիների հեռավորությունից գնահատելով այդ իրադարձությունները, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն aravot.am-ի հետ զրույցում դրանք «ելցինյան, գորբաչովյան եւ նրանց նմանների դավաճանության արդյունք» որակեց: «Լուծարվեց մի երկիր, որն աշխարհի բանվորների եւ գյուղացիների հպարտությունն էր, լուծարվեց մի երկիր, որտեղ մարդու համար լուծված էին բոլոր հարցերը: Այսօր ավելի ցայտուն է դարձել ԽՍՀՄ-ի բացակայությունը, քանի որ եւ նախկին ԽՍՀՄ, եւ աշխարհի մյուս երկրներում տիրում է հաբռգած կապիտալիզմը, որը մարդկանց վերածում է ստրուկների: Իր հինգ հազար տարվա պատմության ընթացքում Սովետական Հայաստանը հայ ժողովրդի համար իսկական դրախտ էր: Դա ուրացողները այսօր ամեն ինչ անում են, որ արտագաղթի մղեն ժողովրդին»,- ասաց ընկեր Թովմասյանը:

Այս համատեքստում, ՌԴ պետդումայի ընտրություններում, ընկեր Թովմասյանի կարծիքով, կոմունիստները հաղթանակ տարան՝ չնայած բազմաթիվ կեղծիքների ու ապացուցեցին, որ ժողովուրդը Կոմկուսի հետ է: Սոցիալիստական համակարգի վրա ստվեր նետողներին Թովմասյանն անվանում է «քաղաքական տհասներ», իսկ հայ ժողովրդին կոչ է անում՝ մինչեւ առաջիկա ընտրությունները մտածել եւ ճիշտ կողմնորոշվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031