Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրե Աղասին այլեւս թենիսում ամենահարուստը չէ

Դեկտեմբեր 09,2011 17:07

Աշխարհի նորընծա թիվ մեկ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մարզական ամբողջ կարիերայի ընթացքում վաստակած գումարներով շրջանցեց ամերիկացի Անդրե Աղասիին:

Սերբ թենիսիստն այսօր իր հաշվեկշռին ունի արդեն $ 32,8 մլն.` Աղասիի $ 31,1-ի դիմաց: Իսկ մարզաձեւի ամենահարուստ ներկայացուցիչը շվեյցարացի` Ռոժե Ֆեդերերն է ($ 67,4): Նրան հաջորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը` $ 45 մլն., որը շրջանցել է Փիթ Սամփրասին ($ 43, 2): Ջոկովիչն այսօր չորրորդն է:

Սերբ թենիսիստը նաեւ մեկ մրցաշրջանում վաստակած գումարների նոր ռեկորդ է գրանցել` 2011-ին հարստանալով $12,619-ով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031