Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցին ցնցված է ՀՀ կառավարության՝ Կոտայքին վերաբերող որոշումից

Դեկտեմբեր 09,2011 16:59

«Համերաշխություն» կուսակցության եւ նույնանուն շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը ցնցված է այն որոշումից, որով կառավարությունը արաբ շեյխի պատկանող «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը, Կոտայքի մարզի Արտավազ գյուղում անհատույց եւ անժամկետ տրամադրլ է 148 հեկտար տարածք:

Սահակյանը 4 տղայի հայր է, որոնք ծնվել են զույգերով: 4 եւ 2 տարեկան զույգերի 37-ամյա հայրը եւ 27-ամյա մայրը` Նաիրան, գործազուրկ են, ընտանիքը գոյատեւում է ամսական 39 հազար 500 դրամ ընտանեկան նպաստով: Դավիթը դիմել է հայրենի Դիտավան գյուղի ավագանուն եւ համայնքի  ղեկավարին ` անհատույց 1000 քառակուսի մետր տնամերձ հողամաս տրամադրելու խնդրանքով: Սակայն նրան պատասխանել են, թե կառավարության որոշմամբ հողամաս տրամադրվում է միայն աճուրդով: Դավիթը փորձել է օգտվել երիտասարդ ընտանիքներին տրամադրվող արտոնյալ հիպոթեքային վարկից, սակայն նրա եւ կնոջ տարիքների գումարը գերազանցում է 60-ը, ուստի ընտանիքը չի կարող օգտվել այդ ծրագրից: Եթե Դավիթը ամսական 64 հազար դրամից ավելի աշխատավարձով գործ ճարի, նրա ընտանիքի նպաստը «կկտրվի»:

Դավիթ Սահակյանը հանդիպել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին եւ նրան խնդրել, որպեսզի կառավարությունը բազմազավակ ընտանիքների համար արտոնություններ սահմանող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա: «Իմ 4 տղաները անտուն մեծանալով պիտի գան բանակ եւ պաշտպանեն արաբ շեյխի ունեցվածքը»,- վրդովված  ասել է Դավիթ Սահակյանը: Հիմա նրա ընտանիքն ապրում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքում՝ հարազատներից մեկի տանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031