Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի պատասխանը «Առավոտի» հրապարակմանը

Դեկտեմբեր 09,2011 16:59

Ձեր լրատվամիջոցի էլեկտրոնային կայքում տեղադրված «Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան միասնական ցուցակով» հոդվածում (8 դեկտեմբերի, 2011, ժ. 21.49) նշվում է. «Բանն այն է, որ  ինչպես տեղեկացնում են Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀԱԿն ու ԲՀԿն իսկապես հեռակա շփումներ են ունեցել, բայց ինչպես ակնարկում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում ունեցած իր ելույթում, ՀԱԿԲՀԿ համագործակցության համատեքստում միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հարց չի էլ ենթադրվել: Խնդիրը դիտարկվել է միանգամայն այլ հարթությունում. քաղաքական երկու ուժերն էլ ընտրությունների են գնում առանձինառանձին, իսկ քվեարկությունից 3 օր առաջ՝ վերջին պահին, նրանց առաջնորդները հայտարարում են խորհրդարանում կոալիցիա կազմելու իրենց որոշման մասին»:

Հարկ ենք համարում հայտարարել, որ տվյալ տեղեկատվությունը կեղծ է: Նաև ցավով արձանագրում ենք, որ Ձեր լրատվամիջոցը հերթական անգամ տպագրում է իրականության հետ աղերս չունեցող «տեղեկատվություն»: Խորհուրդ ենք տալիս նման դեպքերում տեղեկատվությունը նախապես ճշտել կամ մեկնաբանություն ստանալ Հայ Ազգային Կոնգրեսի լիազոր ներկայացուցիչներից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել