Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատուկ մրցանակ՝ «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար

Դեկտեմբեր 09,2011 16:58

Լուսանկարում՝ «Առավոտի» խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը ստանում է մրցանակը

Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելու նպատակով, ամեն տարի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները լավագույն հրապարակման համար մրցույթ են հայտարարում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին մասնակցել է 44 լրագրող:
«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացավ  «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը, 2-րդ մրցանակը շնորհվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին` ներկայացված տեսանյութի համար: «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանն արժանացավ 3-րդ մրցանակին:
Գնահատող հանձնաժողովը «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում 1-ին մրցանակ չշնորհեց:  2-րդ մրցանակին արժանացավ Արփի Մաղաքյանը` haynews.am, 3-րդ մրցանակին` Փառանձեմ Հովհաննիսյանը` «Մեդիալաբ» լրատվական կայքերից:

Խրախուսական մրցանակների արժանացան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը եւ Մանե Գրիգորյանը` haynews.am լրատվական-վերլուծական ինֆորմացիոն կայքից:
«Լավագույն ռադիոնյութ»  անվանակարգում  մրցանակներ չշնորհվեցին:
Հատուկ մրցանակը շնորհվեց Մերի Ալեքսանյանին` hra.am առցանց պարբերականում զետեղված «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար:
Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարբերաբար լուսաբանելու եւ հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել