Հայաստանում իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի միջեւ նախընտրական դաշինքներ ձեւավորելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նման խոսակցությունները գնահատեց որպես՝ «երկարաժամկետ բամբասանք»: «Այդ թեման անընդհատ շրջանառության մեջ է, բայց կոալիցիոն քաղաքական ուժերի մեջ նման քննարկումներ ուղղակի դեռ տեղի չեն ունեցել: Բոլոր քաղաքական ուժերն էլ այսօր առանձին-առանձին պատրաստվում են ընտրությունների: Բոլոր քաղաքական ուժերն էլ շատ ակտիվ հանդիպումների մեջ են: Իսկ ընդհանրապես, միասնական դաշինքի մասին մենք միշտ ասում ենք, որ եթե հանկարծ խնդիրներ ծառանան երկրի առջեւ, դա կարող է լինել քննարկման առարկա: Բայց այսօր նման քննարկման առարկա չկա»,- հայտարարեց խմբակցության նախագահը:
Իսկ այդ ի՞նչ հարց պիտի առաջանա, որ ՕԵԿ-ը որոշի դաշինքով գնալ ընտրությունների: «Հենց որ նման խնդիրներ առաջանան՝ կնշենք»,- շատ հակիրճ պատասխանեց Բիշարյանը: