Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը ՀՌԱՀ անդամների հետ շփվելու հնարավորությունից չի օգտվել

Դեկտեմբեր 09,2011 16:00

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՌԱՀ-ը 2010-ի դեկտեմբերի 16-ին որոշում կայացրեց «Ա1+»-ի հայտը համարել անհիմն ու կեղծ՝ խոստացել էր ՀՌԱՀ-ին, որ իրենց «փնթի աշխատանքի համար» պատասխան են տալու: Այս պահին այդ պատասխանը` դատարանի վճռի տեսքով, մեր ձեռքի տակ է: Այստեղ մի քանի ուշագրավ բացատրություններ կան, թե ինչու են «Արմնյուզի» դեպքում սխալների վրա աչք փակել, իսկ «Մելտեքս» ՍՊԸ-ի դեպքում` ճակատագրական համարել:

Հիշեցնենք, որ «Արմնյուզ» ՓԲԸ-ն որպես ֆինանսական հավաստագիր, որ հեռուստաընկերության համար ներդրում կանեն 500 մլն դրամ՝ ներկայացրել էր մի փաստաթուղթ, որն «Ամերիաբանկը» տվել էր «Արմնյուզ» ՍՊԸ-ին` որպես առեւտրային վարկ, ինչն անտեսվել էր ՀՌԱՀ-ի կողմից: Սակայն վճռում ներկայացված հանձնաժողովի բացատրության համաձայն, «Արմնյուզ» ՓԲԸ-ի ու ՍՊԸ-ի մեջ տարբերություն չկա, իսկ մնացած անճշտությունները կարեւոր տեղեկատվություն չեն եղել, դրա համար էլ հանձնաժողովի որոշման վրա դեր չեն խաղացել: Ինչ վերաբերում է «Ա1+»-ի ֆինանսական փաստաթղթին, ՀՌԱՀ-ի պատասխանի համաձայն` «առանց այդ փաստաթղթի ձեր ողջ բիզնես ծրագիրը դառնում է սոսկ ցանկությունների գեղեցիկ հուշագիր»:

Նշենք, որ ընդհանուր 34 էջից բաղկացած վճռում 15 էջը միայն հայցվորի հարցապնդումներն են, որոնց ՀՌԱՀ-ը 5 էջով կարճ պատասխաններ է տվել:

Ինչ վերաբերում է դատարանի եզրահանգումներին` «Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ» դատարանը եզրակացրել է, որ հայցն անհիմն է` վճռում որպես հիմնավորում նշելով, թե հայցվորը կարող էր հանձնաժողովի նիստի 50 րոպեանոց ընդմիջումների ժամանակ շփվել ու արտահայտվել անդամների մոտ, ուստի հայցվորն ունեցել է արտահայտվելու բոլոր հնարավորությունները: Դատարանը գտել է, որ մրցույթի մասնակիցների ֆինանսական դրությունն ավելի գերակա բաղադրիչ է եւ կարող էր լուրջ ազդեցություն ունենալ որոշման վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031