Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Առաջին հայկական ճակատ շարժումը՝ ընդդեմ Հրազդան մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու, երթ էր կազմակերպել: Նրանք նախ շարժվեցին Երեւանի քաղաքապետարան, որտեղ նրանց ընդունեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ապա՝ դեպի Կառավարություն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլը շրջանառվող լուրերին, թե «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի եւ իր միջեւ հակասություններ կան, հերքեց եւ նշեց, որ մարզադաշտ ունենալու ցանկություն չունի. «Այո’, այս շրջանում, որ ինձ պասիվ էի պահում, նաեւ դա էր, որ անձնավորել էին, թե իբր ուզում եմ «Հրազդան» մարզադաշտը խլել եւ այլն: Պաշտոնապես հայտարարում եմ՝ «Հրազդան» մարզադաշտը թող մնա իրեն, բայց որեւէ կառույց չկառուցի, մենք ուղղակի օգտագործենք ֆուտբոլի համար»:
Չնայած նրա՝ այսօր երթ չանելու խորհրդին, ցուցարարները որոշեցին այնուամենայնիվ իրենց պլանավորածը չհետաձգել:
Առաջին հայկական ճակատ երկրպագուների շարժման ղեկավար խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանը հայտնեց Ռուբեն Հայրապետյանին, որ մինչեւ վերջ պայքարելու են եւ անհրաժեշտության դեպքում քնելու են մարզադաշտում եւ ոչ մի դեպքում չեն թողնելու շինարարություն լինի:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ