Եթե ԲՀԿ-ն առանձին գնա խորհրդարանական ընտրությունների եւ Հմայակ Հովհաննիսյանին առաջարկի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում, ապա քաղաքագետը չթաքցրեց, որ կընդունի այդ առաջարկը: aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Եթե նման առաջարկ լինի եւ ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի ընտրություններին, իսկ ես համոզված եմ, վստահ եմ, որ այդպես կլինի, այդ դեպքում ես այդ առաջարկությունը կդիտարկեմ»:
Պաչե՞լ Հանրապետականի ճակատը
«Ոչ թե պետք է մեղադրել Հանրապետականին, այլ պիտի ճակատը պաչել, որովհետեւ ամբողջ իշխանությունը չի դրել իր գրպանը, այլ բոլորին ներգրավել է իշխանության մեջ»,- երեկ հայտարարեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը:
Հմայակ Հովհաննիսյանն էլ թե՝ «Սա չի՞ նմանվում այն իրավիճակին, երբ ամբողջատիրական համակարգի պայմաններում Արեւելյան Եվրոպայում իշխող ուժը այնքան մեծահոգություն ուներ, օրինակ՝ Լեհաստանի բանվորական կամ Բուլղարիայի կոմունիստական կուսակցությունները, որ ստեղծել էին ինչ-որ խամաճիկային կուսակցություններ եւ նրանց հետ կիսում էր իշխանությունը»: Ռաֆիկ Պետրոսյանը տեղից նկատեց. «Դուք «Բարգավաճը» համարում եք խամաճիկայի՞ն»: «Ոչ, ես համարում եմ, որ ամբողջ քաղաքական համակարգը դուք, այ, այն կերպ եք պատկերացնում, ինչպես նախադեպը եղել ա»:
Կարդացեք նաև