Աթլետիկայի Մեծ Բրիտանիայի փոխանցավազքի հավաքականի անդամ, 100 եւ 200 մետր մրցատարածությունների վազորդ Ջեյմս Էլինգտոնը «eBAY» ինտերնետային կայքում իրեն աճուրդի է հանել: Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար 26-ամյա մարզիկին անհրաժեշտ է 30 հազար ֆունտ սերլինգ (մոտ $ 35 հազար), որից 15 հազարը` անձնական ծախսերի, 15-ն էլ` մրցումների մասնակցելու նպատակով օդանավի տոմսեր գնելու, գիշերավարձի, սննդի, մարզահագուստի եւ այլնի համար: Էլինգտոնը թեեւ որպես հավաքականի անդամ վարձատրվում է «UK Athletics World Class» ծրագրով, սակայն այդ գումարը նրան չի բավարարում: Նրա երազանքն օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է: Դրա համար էլ ազատ ժամանակ մարզչություն է անում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ