Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ-ակցիա՝ դեպի քաղաքապետարան եւ կառավարություն (տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2011 15:23

Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից այս պահին Առաջին հայկական ճակատ շարժումը երթ-ակցիայով «Հրազդանը բոլորինս է», «Ֆուտբո՞լ, թե՞ թուրքական հագուստ», «Պահպանենք մեր քաղաքը», «Ստոպ» պաստառներով շարժվում են քաղաքապետարան, այնուհետեւ դեպի կառավարություն, որտեղ նամակ են հանձնելու։ Նշենք, որ քիչ առաջ այստեղ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը երթի մասնակիցներին համոզում էր, որպեսզի երթ-ակցիա չկազմակերպեն, սակայն մասնակիցները գտան, որ այս պահին այն անհրաժեշտ է։

Լուսինե Խաչատրյան

Մանրամասները՝ քիչ անց:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել