Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպորտսմենուհի, գեղեցկուհի, մոդել, դերասանուհի

Դեկտեմբեր 09,2011 14:56


Էյմի Մալինզի երկու ոտքերը ծնկից ներքեւ վիրահատել են 6 տարեկանում` ոսկրի բնածին անբուժելի հիվանդության պատճառով: Սակայն դա չի խանգարել նրան` մարզուհու, մոդելի եւ դերասանուհու փայլուն կարիերա ունենալ:

Էյմին ուսանող տարիներին համալսարանական թիմի ուժեղագույն լողորդուհին ու վազորդուհին է եղել,  նույնպես անդամահատված Օսկար Պիստորիուսի հետ հանդես եկել Ատլանտայի պարալիմպիկ խաղերում: Որպես գեղեցկուհի Մալինզը համատեղ մասնակցել է հայտնի մոդելյորներ Մաք Քուինի եւ Մեթյու Բարնիի նորաձեւության դիզայներական աշխատանքների ցուցադրությանը: «People» հանդեսի վարկածով, նա տեղ է զբաղեցրել աշխարհի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում: Էյմին հաջողությամբ նկարահանվել է նաեւ մի քանի ֆիլմերում:

Հիմա 35- ամյա Էյնմին աշխատում է Պենտագոնում, միեւնույն ժամանակ շարունակում զբաղվել նորաձեւության իր բիզնեսով: Նրա պահարանում զգեստների կողքին տարբեր նշանակության մեկ տասնյակից ավելի պրոթեզներ կան, որոնցով ոչ միայն կարողանում է հրաշալի վազել, այլեւ ցուցադրությունների ժամանակ հարկ եղած դեպքում իր 173 սմ հասակը բարձրացնել մինչեւ 185 սմ:

«Հանրահայտ Պամելա Անդերսոնի վրա ավելի շատ պրոթեզներ կան, քան` իմ: Բայց նրան ոչ ոք հաշմանդամ չի անվանում», – ժպիտով ասում է Էյմի Մալինզը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031