Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավագանին աղբի գինը սահմանեց, բնակարաններ շնորհեց ու ընկերություն ստեղծեց

Դեկտեմբեր 09,2011 14:49

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ աղբի գինը սահմանելու, Չինաստանից որպես նվեր ներկրվող ավտոբուսների համար կազմակերպություն ստեղծելու եւ բնակարաններ շնորհելու նպատակով:

Մինչեւ հունվարի 1-ը ավագանին պետք է որոշի, թե մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ մեկ ամսվա աղբի համար որքան գումար պետք է մուծի:

Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ

ավագանին ամսական 200 դրամ աղբի վարձ հաստատեց: 2500 դրամ էլ կվճարեն նրանք, որոնք խոշոր եզրաչափի աղբ կնետեն, բայց այդ աղբը չպետք է գերազանցի 1 խմ-ն, հակառակ դեպքում՝ պետք է վճարել կրկնակի:

Ավագանու որոշմամբ ստեղծված «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն էլ կզբաղվի նվեր ավտոբուսները տնօրինելով: Ըստ ընկերության կանոնակարգի, այդ ավտոբուսները պետք է ուղեւորափոխադրումներ անեն արդեն իսկ սահմանված երթուղային ցանցով եւ չվացուցակներով, բայց նաեւ կարող են վարձակալության տրվել: «Երեւանի ավտոբուսի» նախնական բյուջեն հաստատվեց 1 միլիոն դրամ:

Այսօր համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք բնակարաններ էլ՝ Օտյան, Մարգարյան, Չեխովի փողոցներում եւ Դավիթաշեն համայնքում, ավագանու որոշմամբ հատուցվեցին այդ բնակարաններում բնակվող քաղաքացիներին:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031