Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Դաշինքը կա, մնում է ձեւը որոշել»(տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2011 14:48

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական համամասնական ցուցակով  մասնակցելու հավանականությանն ու դրա շուրջ հնարավոր բանակցություններին՝ շատ կարճ ասաց. «Մի հավատացեք մամուլին»:

Բա որ եղա՞վ, բա որ դա իրականություն դարձա՞վ: Լրագրողի այս հարցադրումներին ի պատասխան պատգամավորը հավելեց. «Իրականության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի ընտրությունների մասնակից բոլոր դերակատարները լինեն, նաեւ՝ առաջադրումների ժամանակ ու դրանից մի փոքր շուտ, երբ կազմավորվում են դաշինքներ եւ այլ տիպի միավորումներ: Այս պահին դեռեւս ուժի մեջ է փետրվարի 17-ի կոալիցիոն արձանագրությունը, ըստ որի, ընտրություններին համաձայնեցված պիտի մասնակցենք»:

Ճշգրտող հարցին՝ այսինքն, առանձին-առանձի՞ն, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այս պահին դա է՝ համաձայնագիրը, որը ստորագրել ենք»: Իսկ եթե, այնուամենայնիվ, ՀՀԿ-ԲՀԿ դաշինքը կայանա ՕԵԿ-ն այդ դաշինքում կլինի՞:  «Ես կարծում եմ` այդ դաշինքը կա, մնում է ձեւը որոշել՝ որպես ռազմավարություն: Բնական է՝ այս պահին համագործակցում ենք եւ համագործակցելու ենք նաեւ առաջիկա ընտրություններում, մնացածը՝ առանձին-առանձի՞ն կգնանք, թե՞ մի ցուցակով՝ ընդամենը համագործակցության ձեւն է, որը պիտի նայվի այդ ժամանակահատվածի պահանջը հաշվի առնելով»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031