Լրահոս
Օրվա լրահոսը

President.am-ն ամենավատ կայքերից է (տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2011 14:52

ՀՀ նախագահի կայքը` www.president.am-ը ամենավատ կայքերից է: Այս եզրակացության է եկել  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի խումբը: Այսօր «Հայացք» ակումբում կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հրապարակեց պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի եւ դատախազության կայքերի մեջ ամենավատը president.am-ն է, որը վերջին շրջանում տեղեկատվությունը դարձրել է առավել անհասանելի:

Ի տարբերություն նախարարությունների կամ մարզպետարանների աղյուսակների, որտեղ ցուցակը կազմվել էր լավից վատ սկզբունքով, պետական բարձր գերատեսչությունների աղյուսակը կազմվել էր ըստ Սահմանադրության հիերարխիայի: Aravot.am-ի հարցին`խուսափե՞լ եք նախագահի կայքը աղյուսակի ստորին հորիզոնականում գցել` պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ամենեւին ոչ, եթե մենք հաշվի առնեինք այդպիսի բաներ, ուրեմն տվյալները պիտի առհասարակ չհրապարակեինք: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ օրենսդիր մարմինը, գործադիր մարմինը կամ դատական ատյանը տարբեր գործառույթներ ունեն եւ նրանց ցուցանիշները համադրելի չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031