Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը վերջին տեղում է

Դեկտեմբեր 09,2011 14:01

Նրանց կայքը ճանաչվել է ամենավատը

 Այսօր «Հայացք» ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց մեր պետական մարմինների կայքերի մոնիտորինգը: Կայքերում գնահատվել է, թե որքանով է այն թափանցիկ, օպերատիվ, հասանելի եւ ամբողջական: Ըստ այդ չափանիշների, նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների մեջ ամենավատ կայքն է համարվել մշակույթի նախարարության կայքը, վատագույններից են նաեւ ոստիկանության եւ էերգետիկայի նախարարության կայքերը: Aravot.am-ի հարցին` ո՞րն է մշակույթի նաարարության կայքի խնդիրը, որ վերջին տեղն է զբաղեցրել աղյուսակում` Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Այն ամենադժվար կայքն է, տեխնիկական առումով անհարմար, խառը»: Պարոն Մելիքյանը բացատրեց, որ եթե մարդը ինֆորմացիան կայքից վերցնում է մկնիկի 3 քլիքից ավելի քլիքով, դա իջեցնում է տվյալ կայքի գնահատականը:

Մոնիտորինգի խմբին հաճելիորեն զարմացրել է տարածքային կառավարման նախարարության կայքը: Ի տարբերություն այդ նախարարության, սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները ԽԱՊԿ-ի սկզբնական դիտարկումներից հետո մի բան էլ վատացրել են իրենց կայքի թափանցիկությունը:

Մարզերից վատագույն կայքն ունի Գեղարքունիքը, որը սկզբում չի բացվել, բացվելուց հետո էլ առանձնապես ինֆորմացիա չի պարունակել:

Պարոն Մելիքյանի խոսքերով` «Բոլոր կայքերում բացակայում է բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Նրանք հարկատուների հաշվին են գոյատեւում եւ հարկատուն իրավունք ունի իմանալ, թե  ինչի վրա է տվյալ պետական մարմինը ծախսում բյուջեի հատկացումները: Բացի այդ, թափուր տեղերի մրցույթների անցկացման ընթացակարգը, սկզբունքները բաց չեն: Մարդը չգիտի` փեսա-աներ, սանիկ-քավոր հարաբերությա՞մբ են դրանք անցկացվելու, թե՞ բաց մրցույթով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031