Դեկտեմբերի 12-13-ը կայանալիք Breakdance-ի մրցույթը չեղյալ է հայտարարվել: Կազմակերպիչ Արտակ Մուսայելյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում չգտնվեցին մրցությանը պատրաստ թիմեր, բացի Battle Frize-ից եւ Art Drive Crew-ից. «Նրանք փաստացի մարտահրավեր նետեցին մնացած թիմերին, որոնք հրաժարվեցին մասնակցել՝ կարելի է ասել պահանջելով, որ ժյուրին անպայման հրավիրվի Վրաստանից»: Կազմակերպիչը հավելեց, որ ներկա պահին իրենք պատրաստ չեն նման ծախսեր հոգալ:
Ա. Մուսայելյանի խոսքերով՝ Հայաստանում Breakdance-ը զարգացած է, բայց շատ թիմեր ցույց տալու ոչինչ չունեն. «Միայն երկու թիմ պատրաստ էին մրցել՝ անկախ ամեն ինչից: Նրանցում կար մրցելու ոգին, ինչը Breakdance-ում առաջնահերթ է»: Ա. Մուսայելյանը նշեց, որ մեծ է հետագայում Breakdance-ի նոր մրցույթ կազմակերպելու հավանականությունը:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ