Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորը՝ բյուջեն ընդունվեց

Դեկտեմբեր 09,2011 13:23

Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ փաստելով, որ ՀՀԿ-ն դիտորդի կարգավիճակով այսուհետ անդամակցելու է ԵԺԿ-ին (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն), «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հանրապետականը եւ նախագահ Սարգսյանը գնում են ճիշտ ուղղությամբ, ժողովրդավարության զարգացման ճանապարհով, այն է՝ ՀՀԿ-ն ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների առաջատարն է եւ ստանձնել է ժողովրդավարության լոկոմոտիվի դերը»: Ըստ Էդուարդ Շարմազանովի. «Կարեւոր է նաեւ այն, որ Եվրոպայի ամենահզոր, ամենաազդեցիկ կուսակցության նախագահը նշում է, որ Հայաստանը իշխող ուժի, երկրի նախագահի գլխավորությամբ կառուցում է խաղաղ եւ զարգացող ժողովրդավարություն: Ես չեմ կարող չանդրադառնալ նաեւ մեր երկրի կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը, իսկ դա շատ կարեւոր է: Այսօր խիստ կարեւոր է գործոն լինելը, իսկ այն, որ մեր երկիրն այսօր արդեն գործոն է ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ եվրոպական տարածաշրջանում, հայտնի է արդեն բոլորին, եւ այդ մասին խոսեց նաեւ մեր գործընկերը՝ եվրոպական կուսակցության նախագահը՝ ասելով, որ Հայաստանի նախագահը մեծ համարձակություն դրսեւորեց բոլոր ոլորտներում, այդ թվում եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, եւ որ Հայաստանը այսօր միջազգային հանրության լիիրավ անդամ է դարձել:

Սա, կարծում եմ, շատ կարեւոր գնահատական է: Բնականաբար, մեր փոխադարձ ավելի գործնական շփումները թույլ են տալիս խորացնել հայ-եվրոպական հարաբերությունները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Սա մեկ քայլ առաջ է թե արտաքին քաղաքականության եւ թե, առհասարակ՝ Հայաստան-Եվրոպա հարաբերություններում»:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու 2012-ի պետական բյուջեն ընդունվեց ծայրը ծայրին, անհրաժեշտ ձայների նվազագույն շեմով՝ 66 ձայնով: ԱԺ փոխնախագահն այս կապակցությամբ ասաց. «Բյուջեն երկրի կարեւորագույն քաղաքական փաստաթուղթն է, կարեւոր է, որ քաղաքական ուժերը հստակ ներկայացրին իրենց տեսակետները, մենք ունենք արդյունք, եւ կարեւորը արդյունքն է»:

Մ. Ե.

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031