«Առավոտը» տեղեկացրել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: Մենք հղում էինք արել ՀՀ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը:
Նշել էինք, որ ըստ այդ որոշման, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երեւանի Արշակունյաց-2 հասցեում գտնվող`6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքի գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող` «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է:
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն , պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը «Առավոտի» այս տեղեկությոան կապակցությամբ հայտնեց, որ բուժկենտրոնը «Դատապարտյալների հիվանդանոցի» գնորդը չի, իսկ կառավարության 831/Ն որոշման մասին էլ, որտեղ շոշափվում է իրենց բուժհիմնարկի անունը, տեղեկացել են «Առավոտի» հրապարակումից հետո միայն:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ