Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ, անգլիացի Դենի Ուիլյամսն, այնուամենայնիվ, որոշել է ավարտել բռնցքամարտիկի կարիերան, որի գագաթնակետը եղել է 2004 թվականին լեգենդար Մայք Թայսոնին 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելը: Այս մասին տեղեկացնում է «boxrec.com»-ը:
Ուիլյամսն այս տարի անցկացրել է հինգ մենամարտ, որոնցից երկուսում պարտվել է տեխնիկական նոկաուտով: «Հիմա ես բռնցքամարտում ինչ-որ բանի հասնելու ձգտում չունեմ: Գիտակցում եմ, որ տիտղոսներ նվաճել չեմ կարող: Պարզապես, սիրում եմ կռվել: Վերջին մարտիցս հետո հասկացա, որ ստացած հարվածներն արդեն նորմալ տանել չեմ կարողանում: Դրա համար էլ ավարտում եմ կարիերաս», – հայտարարել է 38-ամյա բռնցքամարտիկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ