Օրերս ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած թվերն իսկապես սարսափելի էին. Հայաստանում մոտ 300 հազար երեխա ապրում է աղքատության, իսկ նրանցից 47 հազարը՝ ծայրահեղ աղքատության մեջ։ Պետական պաշտոնյաներն էլ սա բացատրում են պետական և համայնքային բյուջեների ոչ բավարար միջոցներով։ Մինչդեռ «ոչ բավարար» միջոցների պատճառաբանությունը չի գործում շատ ու շատ այլ դեպքերում։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, թե մենք ապրում ենք այնպիսի հարուստ երկրում, որտեղ, օրինակ, փողոցային գծանշումները կարելի է կատարել տարեկան երկու անգամ։
Բայց զարմանալին այն է, որ մեր փողոցներից շատերի գծանշումը շուրջ տարին բացակայում է։ Իսկ այդ զործն անելու համար համապատասխան կազմակերպություններին համայնքային բյուջեներից տրամադրվում է բավականին կլորիկ զումար, որը Երեւանի դեպքում կազմում է մոտ 100 հազար ամերիկյան դոլար։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես է լինում, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում փողոցները գծանշվում են այնպիսի ներկով, որը տարիներով պահպանվում է, իսկ մեր քաղաքում, կարծես, դիտավորյալ, այդ աշխատանքներն իրականացվում են այնպես, որ տարիներ շարունակ դրա կարիքը զզացվի: Մնում է միայն պատասխանատուներից ճշտել, մի՞թե հնարավոր չէ այսքան տարիների ընթացքում հասկանալ, որ ամեն տարի այդ զումարը ինչ-որ կազմակերպությունների միջոցով «քամուն տալու», իսկ ավելի հստակ, կոնկրետ մարդկանց գրպաններն ուղղորդելու վոխարեն, կարելի է ուսումնասիրել, թե այդ ինչպես է արվում, որ այդ նույն ներկը տարին երկու անգամ չի ջնջվում այլ քաղաքներում։ Կանեն, եթե իսկապես շահագրգիռ են միջոցները խնայելու հարցում։ Իսկ փնտրելու դեպքում կարելի է բազմաթիվ այդպիսի վատնվող զումարներ գտնել տարբեր բյուջեների մութ ծալքերում։ Եվ դրանից հետո գուցե պակասեր սոված անկողին մտնող երեխաների թիվը։
«Երկիր»
Կարդացեք նաև