Երեկ ուշ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրու ոստիկանապետ է նշանակել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սաշիկյանին: Թե ինչ կենսագրություն ունի վերջինս, մասնագիտական ինչ գործունությամբ է փայլել եւ որ արժանիքի համար են նրան Գյումրին վստահել՝ տեղի ոստիկանների փոխանցելով, այս մասին իրենք գաղափար չունեն: Միայն հայտնի է, որ նա երեւանաբնակ ախլքալակցի է:
Նոր ոստիկանապետին դեռ պաշտոնապես չեն ներկայացրել, ամենայն հավանականությամբ դա կանեն այսօր կեսօրին կամ վաղը:
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին ոստիկանապետ Արթուր Բիչախչյանը ևս դրսի մարդ էր, եկել էր Դիլիջանից, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո էլ գործուղվեց Եղվարդ` որպես այս քաղաքի ոստիկանապետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ