Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը փող է տալու Սիլվա Համբարձումյանին

Դեկտեմբեր 09,2011 11:08

ՀՔԾ-ում եւս մեկ գործ է հարուցված Համբարձումյանի այն բողոքի կապակցությամբ, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանը իրենից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում։ Նշված թեմաների շուրջ երեկ զրուցեցինք գործարար Սիլվա Համբարձումյանի հետ.

– Տիկին Սիլվա, վերջին անգամ՝ նոյեմբերի 22-ին, մեր թղթակցին

ասել էիք, որ «մարզպետի հետ կհաշտվեք, եթե միայն նա հրապարակային ներողություն խնդրի եւ վերադարձնի ձեզանից գողացած 102 միլիոն ղրամ արժողությամբ սարքավորումը կամ վճարի գումարը»։ Ի՞նչ է

տեղի ունեցել դրանից հետո։ Մարզպետը ներողություն խնդրե՞ց։

Չէ, մինչեւ դեկտեմբերի 15-ը պետք է 102 միլիոն դրամը փոխանցի

իմ հաշվին։

– Մարզպե՞տն Է ձեզ ասել։

Չէ, միջնորդներ կան մի քանի, որոնք ասում են։ Երբ որ փոխանցի

այդ գումարը, ես պետք է ստուգեմ հաշիվս ու եթե համոզվեմ՝ արդեն նստել է գումարը, պիտի այդ մասին ասեմ նրանց։ Հետո կգա՝ ներողություն կխնդրի։

– Իսկ ովքե՞ր են այդ միջնորդները, նրանց հավատո՞ւմ եք։

Ես դեռ նրանց անունները չեմ ուզում հրապարակել, բայց եթե գումարը չփոխանցեն, 15-ից հետո կասեմ ովքեր են։

 

Ս. Պ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031