Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանկապղծության հերթական դեպքը

Դեկտեմբեր 09,2011 11:02

Օրեր առաջ Գյումրիում մանկապղծության հերթական դեպքն է արձանագրվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ 10-ամյա մի աղջնակի են բռնաբարել։

Դեպքից ժամեր անց հաջողվել է բացահայտել սեռագարին. նա 25-ամյա Վարդան Ղ.–ն է՝ նույնպես Գյումրիի քաղաքացի։ Երեկ մեզ հաջողվեց որոշ մանրամասներ պարզել ղեպքի վերաբերյալ։ Երեխային չվնասելու համար չենք նշում նրա անուն-ազգանունն ու այլ տվյալներ։ Միայն ավելացնենք, որ սովորում է 3–րդ դասարանում։ Ինչպես պատմեցին մեր աղբյուրները, աղջնակը 25-ամյա այլասերվածի ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռեւս շաբաթներ առաջ։ Վերջինս նպատակադրված ծանոթացել է երեխայի հետ ու սկսել մտերմանալ այնքան, որ լիովին վստահություն ձեռք բերի։ Եվ ահա նրան «տեղ է հրավիրել»։ «Տեղ» կոչվածն էլ մի կիսակառույց շինություն է եղել, որտեղ էլ 25-ամյա սեռագարը տրվել է անասնական բնազդներին։ Դեպքի վերաբերյալ փորձեցինք այլ մանրամասներ ստանալ ՀՀ ոստիկանությունից։ Լրատվական ծառայությունից միայն հայտնեցին, որ նման դեպք գրանցվել է դեկտեմբերի 5-ին, Վարդան Ղ.-ն էլ կալանավորված է։ Նշենք, որ թերեւս երիտասարդն այն առաջիններից է լինելու, որին սպառնում է ամլացման վտանգը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարությունը հավանություն է տվել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ մանկապիղծների նկատմամբ, որպես պատիժ, կիրառել ամլացումը։ Այսինքն՝ մանկապիղծը պետք է կրի իր պատիժը, իսկ ազատվելուց առաջ հատուկ փորձաքննություն անցնի։ Եթե փորձագետները եզրակացնեն, որ նա վտանգ է ներկայացնում հանրության համար, ապա կալանավայրից դուրս գալուց հետո պետք է կամ հարկադիր բուժում անցնի, կամ ամլացվի։ Իսկ ամլացմանը համաձայնելու դեպքում հիվանդին քիմիական եղանակով հորմոններ կներարկվեն, ինչը կնվազեցնի սեռական հակումը։ Նշենք, որ հարկադիր ամլացում կիրառվում է Լեհաստանում եւ ԱՄՆ-ում, իսկ կամավորը տարածված է Եվրոպայի մյուս երկրներում։

 

Գայանե Սարիբեկյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031