Այսօր առավոտյան Եկատերինբուրգի հիվանդանոցներից մեկում, մենամարտի ժամանակ ստացած նոկաուտից ուշքի չգալով, մահացել է կեմերովցի կիսածանր քաշային բռնցքամարտիկ Ռոման Սիմակովը: Նա դեկտեմբերի 5-ին «WBC Asian Boxing Council» վարկածով գոտու պաշտպանության մենամարտի 7-րդ ռաունդում ծանրագույն նոկաուտի էր ենթարկվել ու շտապ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկներն անհետաձգելի վիրահատել էին նրան, սակայն մարզիկն այդպես էլ դուրս չէր եկել կոմայից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ