Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան միասնական ցուցակով

Դեկտեմբեր 08,2011 21:49

«Առավոտի» քաջատեղյակ աղբյուրների մատուցմամբ, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդներն  այս օրերին ակտիվ բանակցություններ են վարում 2012թ. խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ: Այսօրինակ տեղեկություններ բազմիցս են շրջանառվել, բայց այս անգամ, մեր աղբյուրները այդ բանակցությունների վերաբերյալ նույնիսկ որոշ մանրամասնություններ են փոխանցում: Ըստ այդմ, միասնական ցուցակով գնալու հարցն արդեն իսկ որոշված է, ու հիմա կոալիցիայի այս երկու կուսակցությունների ղեկավարների բանակցություններն ընդամենը այդ ցուցակում տեղերի համամասնության շուրջ են ընթանում: Հենց այս համաձայնության համատեքստում է դիտարկվում նաեւ նոյեմբերի երկրորդ կեսին կալանավորված ԲՀԿ-ականների ազատ արձակումը:

Եթե այս տեղեկությունը, իրոք,  համապատասխանում է իրականությանը, ապա դա նշանակում է, որ ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ կապված ծրագրերը հօդս են ցնդում: Բանն այն է, որ  ինչպես տեղեկացնում են Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իսկապես հեռակա շփումներ են ունեցել, բայց ինչպես ակնարկում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում ունեցած իր ելույթում, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության համատեքստում միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հարց չի էլ ենթադրվել: Խնդիրը դիտարկվել է միանգամայն այլ հարթությունում. քաղաքական երկու ուժերն էլ ընտրությունների են գնում առանձին-առանձին, իսկ քվեարկությունից 3 օր առաջ՝ վերջին պահին, նրանց առաջնորդները հայտարարում են խորհրդարանում կոալիցիա կազմելու իրենց որոշման մասին:

Մենք փորձեցինք հերթական անգամ ճշտել ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների եւ միասնական ցուցակով ընտրությունների գնալու մասին մեր տեղեկությունը հենց կուսակցության ներկայացուցիչից: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց. «Երդվում եմ բոլոր սրբություններով, այս պահի դրությամբ այդ թեմայով Գագիկ Նիկոլայեւիչի հետ խոսակցություն կամ նման բան չի եղել: Միայն մամուլից հասկանում եմ, որ նման խնդիր է արծարծվում: Ըստ էության, հասկանալի պատճառով, մենք չենք կարող առանձին-առանձին որոշում կայացնել: Եթե դրա վերաբերյալ խնդիր լինի՝ պետք է ասվի մեզ, թե չէ մենք առանձին-առանձին, եթե ենթադրություններ անենք, այդ ենթադրությունները կարող են կոտրվել մեր գլխին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031