Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում պաշտոնապես են պնդում՝ կալանավորված ԲՀԿ-ականներն ազատ չեն արձակվել

Դեկտեմբեր 08,2011 20:51

Ի պատասխան «Առավոտի» հարցադրման,  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  հաստատեցին շրջանառվող տեղեկությունները, թե փոխվել է  նոյեմբերի 17-ին թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով կալանավորված Մասիսի քաղաքապետարանի աշխատակից Արթուր Ղազարյանի խափանման միջոցը, եւ նա դեկտեմբերի 7-ին ստորագրությամբ ազատ է արձակվել: Ոստիկանության ներկայացուցիչը, սակայն, պաշտոնապես հերքեց կայքերում հրապարակված տեղեկությունները, թե ազատ են արձակվել նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կալանավորված «Արարատցեմենտ» գործարանի առաքիչ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանը, նաեւ Ասատուր Առուստամյանն ու նոյեմբերի 28-ին կալանավորված ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը տեղյակ չէր, թե արդյոք կալանավորվածներն ազատ են արձակվել: Նա հստակ տեղեկություն ուներ միայն Արթուր Ղազարյանին ազատ արձակելու մասին, մյուսների վերաբերյալ տեղեկություններին ծանոթ էր այնքանով՝ որքանով. կայքերի հաղորդագրություններից: Նույնը պնդեց նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ բոլոր չորս կալանավորվածներն էլ ուղղակի կամ անուղղակի կերպով առնչություններ ունեն ԲՀԿ-ի կամ նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031