Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցին էլ գիշերային ակումբի ու մերկապարուհու կարիք ունի

Դեկտեմբեր 08,2011 20:38

Այսօր aravot.am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ-ի  ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքվեց, թե ինչպե՞ս է վերաբերում քաղաքային իշխանությունների կողմից իր գերդաստանի հասցեին հնչեցվող այն քննադատություններին, որ ցանկասիրություն սերմանող «գիշերային քլաբներ» հիմնելով` փչացնում են ավանդական Գյումրին: Նշենք, որ Գյումրիում գործող 3 գիշերային ակումբներից մեկը, որն, ի դեպ, գերեզմանոց տանող ճանապարհին է, պատկանում է ԱԺ պատգամավորի հորեղբորորդուն, «ՀայՌուսգազարդի» Գյումրու գրասենյակի փոխտնօրեն Ռուստամ Գրիգորյանին: «Կոնկրետ ես բացարձակապես կապ չունեմ քլաբների հետ, այն հիմնել է  իմ հորեղբոր որդին, նա էլ աշխատող, ստեղծող գործարար  է, ու առհասարակ իմ բոլոր ազգականները գործարար մարդիկ են, որոնք իրենց հացը վաստակում են քրտինքով, ոչ ուրիշին թալանելու հաշվին: Իսկ քլաբներ, դիսկոտեկներ, մանկական աշխարհներ  հիմնելը, իմ կարծիքով, օրինաչափ է, բնական է, ո՞վ է ասել, որ մեր քաղաքը նմանատիպ ժամանցի վայրերից պետք է զուրկ լինի, ո՞վ է  ասել , որ    գյումրեցին արժանի չէ  Ուկրանիայից եկած պրոֆեսիոնալ  մերկապարուհիների արվեստը դիտելու»,-ասում է պատգամավորը` տեղեկացնելով, որ այդ բիզնեսը Գյումրիում ստեղծվել է  ռուս զինծառայողների պահանջարկով, հաճախորդների մեծ մասը հենց նրանք են: Ըստ պատգամավորի, նույն ռուսների առաջարկով ու պահանջարկով իր ազգականներից մեկը Գյումրիում շուտով կբացի նաև դիսկո-կարաոկե ակումբ. «Ես գիտեմ, որ նորից են քննադատելու, բայց եթե մարդը ունի այդպիսի վայրեր հաճախելու պահանջարկ, ապա կգնա ու կհասնի Երևան: Բայց լավ չէ՞ Գյումրիում բացենք, աշխատատեղեր ստեղծենք, հարկային վճարներն էլ Գյումրիում կատարվեն, այլապես ինչո՞ւ ենք պայքարում, որ մեկը գա ու Գյումրիում մի բան անի,  աշխատատեղեր ստեղծի»:

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031