Վաղը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
«Առավոտը» սիրված դերասանուհուց հետաքրքրվեց՝ արդյոք ռեժիսորները Ժ. Ավետիսյանին դերեր են առաջարկել՝ ելնելով միայն նրա տաղանդի ինքնատիպությունից, չէ՞ որ համաշխարհային կինոյում եւ թատրոնում հաճախ ոչ թե տաղանդն է ճանապարհ հարթում, այլ տղամարդ ռեժիսորները դերասանուհու մեջ տեսնում են զուտ կանացի բարեմասնությունները: Ի պատասխան՝ դերասանուհին ասաց. «Գուցե կան նման ռեժիսորներ, բայց իմ ստեղծագործական աշխատանքում երբեք չեմ զգացել նրանց կողմից «այլ աչքով» նայելու միտում: Ես միշտ էլ պահպանել եմ հայ կնոջ բարոյական կերպարը, այնպես որ, պահանջված դերասանուհի լինելու համար կանացի բարեմասնությունները էական չեն»:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ