Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանգիստ

Դեկտեմբեր 08,2011 18:20

Լռություն էր, թռչունների ծլվլոց, մեղմ, հանդարտ քամի:Ռոզարյան կրկին մենակ, կրկին լռության և հանգստի մեջ էր: Նստած էր ճոճաթոռին, նայում էր ջինջ երկնքին և խորհում:Շատ ժամանակ էր անցել, ինչ իր ողջ ընտանիքը զոհվել էր ավտովթարի ժամանակ: Նա մնացել էր մեն- մենակ, այդ փոքրիկ տան մեջ, որը շատ հեռու էր քաղաքից, ամբողջովին լռության և հանգստի մեջ: Իր ողջ կյանքում նա շատ էր տանջվել` աշխատելով և պահելով իր ընտանիքը, անընդհատ մտածում էր, երազում հանգստի մասին, խաղաղ կայքնի, և ահա այդ ամենը նա ստացավ. Հիմա նա լիովին հանգստի մեջ է, սակայն ում է պետք այդ հանգստությունն ու խաղաղությունը, երբ կողքիդ չեն քեզ թանկ ու հարազատ մարդիկ:

Մենակությունից արդեն ինքն իր հետ էր խոսում, ժամերով նստում էր պատշգամբում,սպասում էր ամուսնու և երեխաների վերադարձին,աչքը չէր կտրում ճանապարհից,չէր ուզում համակերպվել այդ փաստի հետ,մենակության հետ,հանգստի հետ, հոգնել էր ամեն ինչից: Վաղ առավոտյան նա կտրուկ քայլերով մոտեցավ ծովին: Երկինքը ամպամած էր, ծովը` փոթորկված: Ուժեղ քամի էր: Ռոզարյան մոտեցավ ծովին, մտավ ջուրը և վերջ տվեց այդ անվերջանալի հանգստին…

Նինա Սեյրանյան

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031