Հաղորդել ենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Ռուբինյանց 110 էլեկտրասյան դիմաց ՎԱԶ 2102 մակնիշի 43 LO 106 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ ընդհարվել BMW մակնիշի 28 UL 338 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2102 ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները հենց ավտոմեքենայի մեջ այրվել, մոխրացել են:
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քիչ առաջ «Առավոտին» հայտնեց՝ պարզվել է, որ վարորդը եղել է 1990թ. ծնված Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ Ռուբիկ Մանուկյանը, իսկ ուղեւորները՝ նույն գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Ռազմիկ Մովսիսյանը եւ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Նորեկ Թորոսյանը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի