Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը

Դեկտեմբեր 08,2011 16:06

Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովն ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ուրացման համար:

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին: Ըստ այդմ, մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք  կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը, որը Ֆրանսիան օրենքի մակարդակով ընդունել է 2001-ի հունվարի 29-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ընդգծել էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Նա նախազգուշացրել էր, որ ֆրանսիական պետությունում կարող է ընդունվել օրենք, ըստ որի  այդ իրադարձությունների հերքումը կհամարվի հանցագործություն:

«Արմինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031