Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցեբեն» ծախել են «Ուռուցքաբանության ազգային կենտրոնին»

Դեկտեմբեր 08,2011 15:21

 Արդեն մի քանի օր է, ինչ խոսվում է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցերի պատասխանը գտնելու համար խորհուրդ տվեց ծանոթանալ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը:

Ըստ այդ որոշման, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երեւանի Արշակունյաց-2 հասցեում գտնվող`6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը` գնահատվել է ոչ պակաս, քան 5,600, 000.0 հազ. դրամ գումար: Կառավարությունը հանձնարարել է, որ գնորդի հետ կնքելով պայմանագիր՝ գույքի հանձնման եւ վճարման ժամանակացույցի վերաբերյալ, պարտադիր պայման սահմանվի, այն է՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տարածքն ազատելու է ոչ շուտ, քան 2014 թվականի 2-րդ կիսամյակում, իսկ գնորդն օտարվող գույքի արժեքից 3,000,000.0 հազ. դրամը վճարելու է ոչ ուշ, քան 2013 թվականի 1-ին եռամսյակում:

Գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող` «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն է:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքը, որը գտնվում է Երեւան քաղաքի Արշակունյաց 63 հասցեում, տեղափոխվելու է Հալաբյան 41 ա՝ ներկայումս արդարադատության նախարարության շենքը: 0.6187 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքն ու 2000 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքի մեկնարկային գինը սահմանվել է ոչ պակաս, քան 2,600,000.0 հազ. դրամ: Վարչությունը՝ նրա պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, տարածքն ազատելու է ոչ շուտ, քան 2015 թվականի 1-ին եռամսյակում, իսկ գնորդն օտարվող գույքի արժեքն ամբողջությամբ վճարելու է ոչ ուշ, քան 2014 թվականի 2-րդ եռամսյակում: Գնորդի մասին խոսք չկա, սակայն ասվում է, որ գնորդը լինելու է «Գրանտ Քենդին»;

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031