Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտահերթ ընտրությունների ճանապարհը փակ է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2011 15:16

Հայ ազգային կոնգրեսը իշխանությունների դեմ պայքարի մարտավարությունը սխալ է կազմակերպում. Լեւոն Տեր- Պետրոսյանն ուղղակի լավ քաղաքական գործիչ է եւ փայլուն ելույթներ է ունենում: Այս մասին այսօր «Իրատես de facto» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ եւ բլոգեր Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքերով, շատերն արդեն հիասթափվել են Լեւոն Տեր -Պետրոսյանից, սակայն շարունակում են գնալ հանրահավաքների. «Նրանք հիասթափած են, որ իրենց սպասելիքները չարդարացան, գիտակցում են, որ պայքարը թուլացել է, բայց գնում են, որովհետեւ ուզում են պայքարել»: Ըստ նրա, հարթակում կանգնած ՀԱԿ-ի գործիչները երբեմն պոպուլիստական հայտարարություններ են անում, բայց հանրահավաքներից դուրս նրանք խոստովանում են, թե արտահերթ ընտրությունների ճանապարհը փակ է:

Ս. Սուրենյանցի կարծիքով, ի տարբերություն ՀԱԿ-ի, իշխանության ներսում ամեն ինչ արվում է համախմբված եւ մոբիլիզացված. «ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն տարաձայնություններ ունեն, բայց նրանք համագործակցում են եւ դա չի բերում հակամարտության»:

Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ Սուրեն Սուրենյանցն ասաց, որ դրանք ավելի լավ են կազմակերպվելու, քան առաջ, քանի որ ինտրիգ կա եւ մրցակցություն. «Խորհրդարանում կուսակցությունների դասավորությունն էապես չի փոխվի: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը նույնպես շատ ձայներ կհավաքի»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031