Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը մահացել է սրտի կաթվածից

Դեկտեմբեր 08,2011 14:37

Վերջին մեկ ամսում 3 դատապարտյալներ իրենց մահկանացուն են կնքել սրտի կաթվածից:

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 26-ամյա դատապարտյալ Արթուր Առաքելյանը դեկտեմբերի 6-ին, ժ. 10:00-ին, «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ժ. 11:20-ի սահմաններում Ա. Առաքելյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` սրտի կաթված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Արթուր Առաքելյանը Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին դատապարտվել էր 4 տարի 3 ամիս ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 176 հոդվածի 2-րդ մասով (կողոպուտ):

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031