Լրահոս
Օրվա լրահոսը

Բոդիբիլդինգը, կարաոկեն եւ խանութը «ապրում» են Հայաստանի ազգային գրադարանում (տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2011 14:29


6 ամիս է, ինչ Հայաստանի ազգային գրադարանը նոր  տնօրեն ունի՝ ի դեմս Տիգրան Զարգարյանի: «Առավոտի» հետ զրույցում պարոն Զարգարյանն ասաց, որ գրադարանը լրջորեն նախապատրաստվում է 2012 թվականին. Հայկական տպագրության 500-ամյակն է նշվելու, ինչպես նաեւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել:

Ցավոք, գրատպության դարավոր ավանդույթներ ունեցող երկրի գլխավոր գրադարանի տարածքում գրքի հետ կապ չունեցող հաստատություններ են տեղակայված, որոնցից ձերբազատվելու  արդյունքում դատական գործընթաց է սկսվել:  «Թամանյանական մասնաշենքում դժբախտաբար առաջին հարկը պետգույքի կառավարման վարչությունը տվել էր տարբեր կազմակերպությունների՝ կարաոկե-բար, «Հալեպ» խանութ, բոդիբիլդինգի ֆեդերացիա, նաեւ կենտրոնական մասն էր  տրված: Հիմա բոլորին դուրս հանելու համար դատական գործընթաց է սկսվել: Կարաոկեն արդեն  բանալիները մեզ է վերադարձրել, «Հալեպը» մինչեւ տարվա վերջ դուրս կգա: Ինչ վերաբերում է Բոդիբիլդինգի ֆեդերացիային, դիմել ենք պետգույքի կառավարման վարչությանը, որպեսզի գրեն՝ դուրս գան»,-հայտնեց գրադարանի տնօրենը: Մեր այն տեղեկությանը, թե ժամանակին նաեւ հրաձգարան էին ուզում հիմնել ազգային գրադարանի տարածքում, պարոն Զարգարյանը ցավով հավելեց. «Ամեն ինչ էլ ցանկացել են.»: Նա նաեւ շեշտեց, որ հարցը հանրապետության նախագահի,  մշակույթի  նախարարի ուշադրության կենտրոնում է: «Այս պահին ամեն ինչ խաղաղ է, բայց եթե ինչ-ինչ  խնդիրներ ունենանք, անպայման  կդիմենք մամուլին»,-ասաց Տիգրան Զարգարյանը, որն այժմ կենտրոնացած է մասնավորապես Թամանյանական մասնաշենքը հիմնանորոգելու եւ գրադարանային նպատակներով տնօրինելու վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031