Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ԲՀԿ-ի ձայներ է ուզում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2011 14:24

Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածի մասով մի մեծ շերտ հիմա քողարկված համակրություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Եվ Լեւոն Տեր -Պետրոսյանը ԲՀԿ-ին միանալու հայտարարությամբ ցանկություն ուներ այդ կուսակցությանը զրկել մանեւրելու հնարավորությունից: Այս մասին այսօր Aravot.am-ի հետ  զրույցում նշեց քաղաքագետ եւ բլոգեր Սուրեն Սուրենյանցը: Նա խորին համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը չեն համագործակցի եւ չեն միավորվի. «Այդ երեւույթը, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, կա, բայց, բնականաբար, ԲՀԿ-ն հակառակորդ է, ինչպես Հանրապետական կուսակցությանը, այնպես էլ ՀԱԿ-ին: Ուղղակի ԲՀԿ-ն այսօր կարեւոր դերակատարություն ունի քաղաքական դաշտում ու բնականաբար չի ուզի խորհրդարանում լինել միայն ՀՀԿ-ի կցորդ»:

Մեր այն հարցին, թե ինչու է ինքը, լինելով ՀԱԿ նախկին  անդամ, պարբերաբար իշխանությանների հասցեին հաճոյախոսություններ անում, այդպես ցանկանում է որեւէ պաշտո՞ն ստանձնել եւ վերադառնալ քաղաքականություն, պրն Սուրենյանցը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ՀՀԿ-ի թարմացմանն ու սերնդափոխությանն ուղղված քայլերն են դրական, դա եւ կոմսոմոլական միտում է, եւ դրական: Ցանկություն ունեմ, որ այդ դրական միտումը շատ լինի, որովհետեւ, այնուամենայնիվ, իշխող կուսակցության մասին է խոսքը, եւ ինչքան իշխող կուսակցությունը լավը լինի, այնքան իշխանության որակը լավը կլինի»: Ինչ վերաբերում է որեւէ պաշտոն ստանձնելուն, ապա, ըստ նրա, եթե պաշտոնի գնալու լիներ, վաղուց կգնար. «Որովհետեւ օրումեջ նման առաջարկներ ստանում եմ»: Իսկ թե ում կողմից եւ ինչ պաշտոններ են իրեն առաջարկվում, նա չասաց. «Կոռեկտ չէ այդ մասին խոսելը»:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031