Հայաստանի էներգետիկայի նախարարությունում երեկ բռնկված հրդեհը հոսանքից էր: Այսօր կառավարության նիստից հետո այս մասին ի պատասխան Aravot.am-ի հարցին, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքերով, հրդեհը մեծ վնասներ չի հասցրել. «Մեկ-երկու համակարգիչ է շարքից դուրս եկել, փայտե սարքավորում է վնասվել եւ այրվել են որոշ թղթեր: Եթե մի քիչ ուշանայինք, մեծ վնասներ կլինեին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ