Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարար. «Իրավապահ մարմիններն ինձ չեն ենթարկվում»

Դեկտեմբեր 08,2011 13:25

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր  aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի օր առաջ խորհրդակցել է իրավապահ մարմինների հետ ու խնդրել, շուտափույթ լուծել բանակում տեղի  ունեցող խնդիրներն ու  լինել հետեւողական:

Մեր հարցին, թե բացահայտումների համար վերջնաժամկետ տվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Ո՞ւմ կարող եմ վերջնաժամկետ տալ, իրավական մարմինների՞ն, որոնք ինձ չեն ենթարկվում, ես պարզապես խորհրդակցել եմ ու խնդրել արագացնել: Ինչ վերաբերում է իմ ենթակա իրավական կառույցներին, վերջնաժամկետ տալը, շատ դժվար է, եթե իմանամ, որ այստեղից սկսում եմ ու վերջացնում այն բնագծով, ինչպես զինվորական կանոնադրությունների մեջ է գրված, վերջնաժամկետ կտամ, բայց այս գործերում պետք է բացահայտումներ լինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031