Լրահոս
Օրվա լրահոսը

Տագնապ՝ ՀՀ-ում կենսաբանական գիտության կործանման մասին

Դեկտեմբեր 08,2011 13:08

Կամ՝ բաց նամակ ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին

Նոյեմբերի 25-ին ATV հեռուստաալիքով իմ ելույթի վերջում ես վրդովված պահանջել եմ շրջվել դեպի գիտությունը. գիտությունը մաքրել զեղծարարներից, խարդախներից, գրագողներից, գիտութունը չվերածել շուկայական հարաբերությունների: Դուք պատասխանում եք, որ իբր թե իմ բոլոր բողոքները քննարկման եք ուղարկել տարբեր տեղեր եւ պատասխաններից ես գոհ եմ եւ մեկ տարի է, որ ես չեմ բողոքում:

Պարոն Ա. Ղուկասյան, անհարմար է, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում աղավաղում եք փաստերը: Ես երեք տարի է, ինչ խնդրել եւ այժմ էլ շարունակում եմ խնդրել, ստեղծել բանիմաց, անաչառ մասնագիտական հանձնաժողով եւ քննարկել ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանի շինծու ատենախոսության պաշտպանության գործը: Մինչդեռ իմ դիմում բողոքները Դուք միայն ուղարկել եք ԲՈՀ-ի 036 չարաբաստիկ խորհրդին, որտեղ կատարվել է այդ խայտառակ պաշտպանությունը: Դե նրանք էլ կոծկել են ամբողջ փաստերը: Ինչպես ԲՈՀ-ի նախկին նախագահը, այնպես էլ Դուք խուսափում եք ճշմարտությունը բացահայտելուց: Ես համոզված եմ, որ Ձեզ հովանավորում են վերեւից, այլապես գիտության բնագավառում այդպիսի խայտառակություններ չեն կատարվի:

ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս Էդուարդ Եղիազարյանը, ունենալով դոկտոր դառնալու մեծ ախորժակ եւ հովանավորներ, որոշել է տարբեր հեղինակներից գողանալ նրանց մտքերը, ստեղծել ատենախոսություն: Նա վերցրել է ռուս կենդանաբան Ս. Կուզմինի իպՎվՏՉՏՊվՌպ ոօՉՔպչՏ հհՀ, Ծ. 1999չ.” գիրքը եւ Հայաստանում տարածված յոթ տեսակի երկկենցաղների մասին ամբողջ նյութը ծայրից ծայր արտագրել իր աշխատանքում (30-91 եւ 303-307 էջեր): Նա Ս. Կուզմինի գրքից սքան է արել նաեւ գրականության ցանկը: Սա գրագողության աննախադեպ փաստ է՝ էջ 230-293, որը կազմում է 63 էջ, 696 անուն գրականություն: Միայն Ս. Կուզմինի գրքից արտագրվածը կազմում է 129 էջ: Եղիազարյանը արտագրել է նաեւ իմ եւ Ա. Հայրապետյանի “ըՌՏսՏչՌÿ ՐՈջՎվՏՋպվՌÿ ՎՈրրՌրՍՏռ տՏտցսÿՓՌՌ ջպսպվվՏռ ՋՈոօ” հոդվածը (6 էջ):

Ընդհանրապես շինծու աշխատանքը կառուցված է արտագրությունների եւ խարդախությունների վրա: Էդուարդ Եղիազարյանի շինծու ատենախոսությունը միաձայն պաշտպանության երաշխավորել է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնը (ամբիոնի վարիչ եւ գիտխորհրդատու պրոֆ. Ֆ. Դանիելյանը): Իմ համոզմամբ, այդ կեղծ ատենախոսությունը պաշտպանության են երաշխավորել նաեւ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոնները (բուսաբանության, մարդու անատոմիա եւ ֆիզիոլոգիա, գենետիկա եւ բջջաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա եւ այլն):

Այդ շինծու աշխատանքին տարբեր կարգավիճակներով դրական կարծիք է տվել մոտ 90 կենսաբան: Ես, որ դեռեւս 1990 թ. նախկին ԽՍՀՄ Սվերդլովսկ քաղաքի Էկոլոգիայի ինստիտուտում, երկկենցաղների եւ սողունների էկոլոգիայի մասին, դոկտորական ատենախոսություն եմ պաշտպանել եւ Հայաստանում ստացել առաջին էկոլոգ դոկտորի գիտական աստիճանը, այդ պաշտպանության մասին տեղեկացված չեմ եղել:

ԲՈՀ-ի 036 գիտական խորհրդի բոլոր անդամները միաձայն քվեարկել են Եղիազարյանի օգտին:

Պարոն Ա. Ղուկասյան, Դուք շարունակում եք ոտնահարել ՀՀ գիտական աստիճաններ շնորհելու մասին ԲՈՀ-ի կանոնադրության 27 կետը, որտեղ գրված է. «եթե առանց սկզբնաղբյուրները նշելու այլ հեղինակներից օգտագործված է որոշակի դրույթներ եւ նյութեր, խորհուրդը բաց քվեարկությամբ ձայների պարզ մեծամասնությամբ ատենախոսությունը հանում է պաշտպանությունից՝ առանց նոր պաշտպանության իրավունքի»:

ԼՅՈՒԴՎԻԳ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

կենսաբանական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր

Պատրաստ ենք տպագրել նաեւ մյուս կողմի տեսակետը: 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031