Լրահոս
Օրվա լրահոսը

Ցելոֆանից թանգարան՝ Գյումրիում

Դեկտեմբեր 08,2011 13:04

Օրերս Գյումրու արվեստների ակադեմիայում բացվեց երկրագնդի վրա իր նմանը չունեցող ժամանակակից արվեստի, կամ ինչպես անվանում են հիմնադիրները՝ «Բիենալեների» թանգարան: Այն ընդամենը ցելոֆանի մեջ է, շարժական է, պարունակում է Գյումրու Բիենալեի համաշխարհային մասնակիցների գործերը: Ինչպես մեզ հետ զրույցում պարզաբանեց կառույցի նորընտիր փոխտնօրեն Համբարձում Ղուկասյանը, որը նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է, թանգարանի համար այսպիսի կառուցվածք ընտրելով, նպատակ ունեն Բիենալեի գործերը ցուցադրել ցանկացած գյուղի ծայրում ու ցանկացած սարի վրա: «Որտեղ ուզենք այս թանգարանը կբացենք, թե Եվրոպայում, թե աշխարհի ծայրում, ուզենք քաղաքի հրապարակում կտեղադրենք ու պարզճակատ կցուցադրենք այս աշխատանքները, որովհետեւ բոլորը հայտնի, բարձր մակարդակի գործեր են: Տվյալ պարագայում իդեան է կարեւորը, ոչ թե՝ էս կամ էն շենքը ու դրա միջի պաշտոնյան»: Ըստ հիմնադրի, թանգարանի ցելոֆանից լինելը պատահականություն չէ, այն խորհրդանշում է կառույցի թափանցիկությունը: Նշենք, որ ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման համար պետական ոչ մի միջոց չի տրամադրվել, ավելին, ինչպես հիշում է Համբարձում Ղուկասյանը, Շիրակի մարզպետները միշտ ապշում էին, թե քաղաքի ինչի՞ն է պետք Բիենալեն: «Շատ տարիներ առաջ, երբ կազմակերպում էինք առաջին Բիենալեն ու մարզպետը Գոմցյան Արարատն էր, հարցրեց՝ ինչի՞ ենք անում Բիենալեն, ես պատասխանեցի՝ մենք չենք կարող գնալ դեպի աշխարհ, մեզ ավելի հեշտ է աշխարհը բերել դեպի Գյումրի, ու այդպես էլ եղավ»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031