Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սիտուացիա» Ազգային ժողովում

Դեկտեմբեր 08,2011 12:55

Ազգային ժողովում այսօր համառորեն չէր ստացվում «ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քվեարկությունը: Այս օրինագծերը նախատեսում են վերոնշյալ պաշտոնների աշխատավարձերի բարձրացում:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հարցը դրեց քվեարկության, եւ 55 կողմով չանցավ: Հետո տեղերից բողոքեցին, թե որոշ կոճակներ չեն աշխատել: «Ժառանգությունը» բողոքեց այս կապակցությամբ, որին ի պատասխան՝ Սամվել Նիկոյանը փորձեց պարզաբանել իրավիճակը, ապա, ձայն խնդրեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը հայտարարեց, թե ստեղծվել է «սիտուացիա» եւ բացատրեց. «Սարքավորումները աշխատում են, բայց քանի որ վարման կարգի վերաբերյալ խնդրանք եղավ, այդ պահին մտածում էինք, որ վարման կարգի վերաբերյալ խոսք պիտի ասվեր, չենք քվեարկել, ես խնդրում եմ պրովոկացիաների չենթարկվել եւ կրկին քվեարկել»: Կրկին քվեարկեցին, լուսատախտակի վրա պահելով քվեարկության պատկերը: Այս անգամ օրինագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Բողոքներ չեղան եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ուզեց իմանալ՝ Անահիտ Բախշյանը բավարարվա՞ծ է: Բողոքներ չեղան նաեւ այս դեպքում:

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031