Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունն ու ՀՅԴ-ն փոխաբերություններով են հարաբերվում

Դեկտեմբեր 08,2011 12:41

Երեկ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը ԱԺ-ում հանդես եկավ ՀՀ կառավարությանն անգործության համար անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ՝ կառավարությանը մեղադրելով 2008թ.-ից ի վեր իր նախանշած ծրագրերը չկատարելու մեջ: Կառավարության պատասխանը ներկայացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որը վկայակոչելով ֆինանսական համաշխարհային ճգնաժամը՝ ասաց. «Փոթորիկը կարող է դանդաղեցնել առագաստանավի ընթացքը, բայց դրա ուղղությունը չի փոխի»:

«Եթե առագաստանավը գիտի, թե ուր է գնում՝ կարող է բռնել նաեւ այն քամին, որն իրեն համընթաց է:

Իսկ եթե առագաստանավը չգիտի՝ ուր է գնում, ոչ մի քամի էլ համընթաց չի լինելու: Եվ հենց այդ վիճակում է հայտնվել այսօր կառավարությունը: Ո՞ւր էր, թե ուղղությունը լիներ շատ հստակ, եւ այդ պարագայում մենք կասեինք՝ կա ուղղություն, ու բռնած էդ ուղղությամբ 2008-ից հետո էլ շարունակում եք: Դուք ինքներդ եք

ասում՝ 2008-ի ժառանգությունից եք ուզում ազատվել: Փոթորկի ժամանակ եղբայրներից մեկը

հողմաղաց է կառուցում, մյուսը՝ վրան: Ո՞րն է ձեր հողմաղացը եւ ո՞րը՝ ձեր վրանը»,- նախարարին

հակադարձեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031