Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Օհանյանը հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործով

Դեկտեմբեր 08,2011 12:27

Արդեն հաղորդել ենք, որ առավոտյան բերման է ենթարկվել ՀԱԿ ակտիվիստ Արմեն Օհանյանը:

«Արմենպրեսը» հրապարակել է պարզաբանում, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից սահմանված կարգով քաղաքացի Արմեն Օհանյանը կանչվել է հարցաքննության: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը տեղեկացրել է, որ նա հարցաքննվել է միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում: Արծվին Բաղրամյանը հարկ է համարել ընդգծել, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը բացարձակապես ոչ մի կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ:

Նշենք, որ Արմեն Օհանյանը արձակագիր է եւ աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել