Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ոստիկանությունը չունի ղեկավարներ

Դեկտեմբեր 08,2011 12:16

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոչ միայն պաշտոնյաների տեղափոխություններ է սկսել Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում, այլ թոշակի է ճանապարհել մի քանի հին ու փորձառու պաշտոնյաների: Նրա կադրային քաղաքականության արդյունքում, այսօր փակ են Գյումրու ոստիկանության բոլոր պաշտոնյաների դռները. Գյումրին դեռեւս ոստիկանապետ չունի՝ փնտրտուքների մեջ են: 3 օր առաջ էլ աշխատանքից ազատել են նաեւ Գյումրու ոստիկանապետի 2 տեղակալներին` օպերատիվ գծով փոխոստիկանապետ Հակոբ Ղևոնդյանին, քրեական բաժանմունքի պետ Վաղարշակ Ճղրիկյանին: Ծառայությունների գծով տեղակալ Համլետ Կիրակոսյանին էլ տեղափոխել են մարզային վարչություն`փաստորեն մեկ աստիճանով բարձրացնելով նրա պաշտոնը:

Ոստիկանական մեր աղբյուրների բնութագրելով, աշխատանքից ազատված պաշտոնյաները ամենևին էլ թոշակային տարիքի չէին՝ նրանք դեռ 2-4 տարի ունեին աշխատելու: Մեր աղբյուրները Վովա Գասպարյանին, համարելով «Վանո 2», նշում են, որ նա սկսել է աշխատանքից ազատել այնպիսի մարդկանց, որոնց կարիքը դեռևս կա այս համակարգում: Այս առումով առանձնացնում են Գյումրու օպերատիվ գծով փոխոստիկանապետ Հակոբ Ղևոնդյանին, որը ժամանակին եղել է մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և կարողացել է բացահայտել մի քանի աղմկոտ սպանություններ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031