Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետ աշխատելիս դժվարն առաջին 5 տարիներն են

Դեկտեմբեր 08,2011 11:46

Հատված Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից

– 11 տարի մարզպետի պաշտոնում լինելը Ձեզ չի՞ հոգնեցրել։ Կամ գուցե նույն տեղում արդեն լճացե՞լ եք։

 

– Մի առիթով, ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասացի, որ ամենադժվարը պաշտոնավարման առաջին հինգ տարիներն էին, որոնք ինձանից շատ էներգիա ու ժամանակ էին խլում։ Իսկ հաջորդ հինգ տարիներն արդեն հեշտ էին։ Այլևս որևէ բարդություն չկա, մանավանդ որ գործ ունեմ պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ։ Յուրաքանչյուրն իր գործը գիտի եւ գրեթե անթերի կատարում է։ Ինձ մնում է հանձնարարել ու վերահսկել: Ամեն հինգշաբթի լինում ենք համայնքներում, շփվում, զրուցում բնակիչների հետ։ Պարարտանյութից սկսած մինչև գյուղտեխնիկա ու ոռոգման ջրի հետ կապված հարցեր են բարձրացնում: Մենք էլ ամեն ինչ անում ենք դրանց լուծում տալու համար։ Այնպես որ, մարզպետի պաշտոնն ինձ չի հոգնեցրել։ Ավելին՝ պատրաստ եմ երկար պաշտոնավարել, մանավանդ որ լի եմ աշխատելու ցանկությամբ ու եռանդով, ուժս տեղն է, առողջությունից էլ չեմ բողոքում։

Հայկուշ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031