Որքան էլ մենք բոլորս գիտակցենք, որ հայոց բանակը կիսապատերազմական վիճակում գտնվող մեր պետության ամենակարեւոր հիմնասյուներից մեկն է, որի մասին խոսելիս պետք է հնարավորինս զգույշ եւ չափավոր լինենք, միեւնույն է, գրեթե ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զոհվող յուրաքանչյուր զինվորի մահվան փաստն ինքնին շատ ավելի Է վարկաբեկում մեր բանակը, քան բոլոր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների քննադատությունները միասին վերցրած։
Բանակում յուրաքանչյուր չբացահայտված սպանությունը կամ որ հաճախ նույնն Է՝ ինքնասպանությունը, շատ ավելի են խարխլում մեր պետականության հիմքերը, քան այդ խայտառակության մասին բարձրաձայնող բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների անկեղծ կամ անգամ ինչ-ինչ միտումներ պարունակող ահազանգերը։ Եվ քանի դեռ երկրի բարձրագույն իշխանությունում եւ պաշտպանության նախարարությունում չեն գիտակցում այդ անվիճելի իրողությունը, նրանց բոլոր՝ գուցե եւ անկեղծ ջանքերը՝ ուղղված բանակի առողջացմանը, դատապարտված են ձախողման։
«Ժողովուրդ»
Կարդացեք նաև