Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք հոգի հենց մեքենայի մեջ մոխրացել էին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 08,2011 11:20

Արդեն հաղորդել ենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Ռուբինյանց 110 էլեկտրասյան դիմաց ՎԱԶ 2102 մակնիշի 43 LO 106 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ ընդհարվել BMW մակնիշի 28 UL 338 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2102 ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով վարորդն ու երկու ուղևորները հենց ավտոմեքենայի մեջ այրվել, մոխրացել են:

Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ` Երևանի ՃՈ պետ Եղիշե Ենգիբարյանի գլխավորությամբ: Ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարելու և մահացածների մարմինները դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Երևանի փրկարական վարչության հրշեջ-փրկարարները, փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Ժամանել էին ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները` բաժնի պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում էին նաև ոստիկանության փորձաքրիագիտական կենտրոնի փորձագետներն ու առողջապահության նախարարության դատական բժիշկը: Ականատեսները պատմել են, որ ՎԱԶ 2102-ը դուրս է եկել հանդիպակած գոտի, քանի որ փողոցի նշված հատվածում արդեն մի քանի ամիս է՝ իրականացվում են խողովակների ապամոնտաժման աշխատանքներ, իսկ փողոցի միջնամասում գտնվող մի զգալի հատված լցված է խճաքարերով, ասֆալտապատված չէ և բացակայում են շինարարության մասին զգուշացնող համապատասխան նշանները:

BMW-ի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի բնակիչ 26-ամյա Կարեն Կարապետյանն էր, որը վթարից հետո բուժօգնություն է ստացել Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում, իսկ ՎԱԶ 2102-ը հաշվառված է Կոտայքի մարզի Գողթ Գյուղի բնակիչ Սոֆիկ Մանուկյանի անվամբ: Մահացած 3-ն էլ տղաներ են: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ պարզելու մահացածների ինքնությունը:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանի կողմից հարուցվել է քրիական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2, կամ ավելի մարդու մահ/ հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ հեղինակի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031